Կիրակի գիշերը «Արթուր» փոթորիկը հսկայական վնաս է հասցրել Կանադայի հարավ- արևելյան շրջաններին՝ առանց էլեկտրաէներգիայի թողնելով ավելի քան 200 հազար բնակելի և գրասենյակային շենքեր: Ամենամեծ հարվածը ուժեղ քամիների և հորդառատ անձրևների տեսքով հասել է Նոր Շոտլանդիայի և Նյու Բրանսուիքի շրջաններին: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` կիրակի օրվա ընթացքում փոթորիկը Սուրբ Լավրենտիի ծոցով կշարժվի հյուսիս-արևելք և կհայտնվի Նյուֆաունդլենդ կղզու մերձակայքում: